ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետականների ներկայացուցիչ Միշել Բաքմանն Այովայում անհաջող ելույթից հետո հրաժարվել է նախագահական ընտրություններում մասնակցությունից:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ Բաքմանը դեռևս կոչ չի արել իր կողմնակիցներից ում օգտին քվեարկել: Վերլուծաբանները նշում են, որ Բաքմանի հեռանալը կուժեղացնի Ռիկ Սանտորումայի դիրքերը:
Նշենք, որ Այովայում նախընտրական քարոզարշավում հաղթանակ է տարել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտտ Ռոմնին:
Նախընտրական փուլում Բարաք Օբամայի հաջորդ մրցակցի ընտրությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ Նյու-Հեմշիրում:








































