Նոր տարվա տոների ընթացքում Վրաստանի հանգստավայր Բաթում են այցելել 15 հազար զբոսաշրջիկներ: Այս տեղեկությունները տվել է Աջարիայի զբոսաշրջության վարչությունը:
Грузия Online-ը գրում է, որ վրաց–թուրքական սահմանի վրա գտնվող Սարփի այցելող զբոսաշրջիկների թիվը նախատոնական օրերին կրկնապատկվել է:
Տոնական օրերին Բաթում են այցելել նաև Թբիլիսիի ու վրացական այլ շրջանների բնակիչներ:









































