Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Սոցցանցերում ակտիվ են այն մարդիկ, ովքեր իրական կյանքում պասիվ են

Սոցիալական ցանցերը վերջին շրջանում սկսել են դառնալ շատերի կյանքի անբաժան մասը: «Առաջին լրատվական»-ը հոգեբան Վլադիմիր Միքայելյանի հետ զրույցում փորձեց հասկանալ` սոցցանցերն ի՞նչ նշանակություն և ազդեցություն կարող են ունենալ մարդու կյանքում, և ինչո՞ւ են դրանք դարձել անչափ տարածված, կարո՞ղ է արդյոք սոցցանցը օգնել մարդուն` չդիմելու ծայրահեղ միջոցների, օրինակ` ինքնասպանության:

Հոգեբանի խոսքով` սոցիալական ցանցը լսարան է, հասարակության հայելին, և երբ մարդն, օրինակ,սոցցանցում տեղադրում է հայտարարություններ իր ինքնասպանության մասին, դա նշանակում է` տվյալ մարդն ուզում է, որ հասարակությունն իրեն ասի` «մի՛ արա այդ բանը», և հենց ինքն էլ կարծես ուզում է խուսափել դրանից:

«Բայց նա չի դիմի ինքնասպանության: Եթե նա ինքնասպանության լուրջ մտադրություն ունենար, սոցցանցում չէր հայտարարի այդ մասին: Պարզապես սոցցանցի միջոցով նա ուզում է լինել ուշադրության կենտրոնում»,- նկատեց հոգեբանը` ընդգծելով, որ սոցցանցն իրականում կատարում է մարդու` ուշադրության կենտրոնում լինելու դերը:

Հոգեբանի համոզմամբ` մարդկանց գրեթե 90 տոկոսի համար սոցցանցը կատարում է ուշադրության կենտրոնում հայտնվելու դեր, բացի այդ` սոցցանցեր` Facebook, Odnoklassniki, շատ են դիմում այն մարդիկ, որոնք անմիջական շփման խնդիր ունեն:

«Այնտեղ շատ ակտիվ են այն մարդիկ, որոնք կյանքում պասիվ են, որոնք կյանքում իրական, անմիջական շփման մեջ ունեն խնդիրներ, ու սոցիալական ցանցերի կարևոր արժեքը հենց այն է, որ մարդիկ կարող են ազատ հաղորդակցվել ու լինել բոլորի ուշադրության կենտրոնում: Քանի դեռ մարդը ցանկանում է գտնվել ուշադրության կենտրոնում, սոցիալական ցանցերը կգործեն հավերժ»,- իր համոզմունքը հայտնեց Վ. Միքայելյանը` ընդգծելով, որ սոցցանցն իրականում ինֆորմացիայի աղբյուր չէ, այլ ուշադրության դաշտում գտնվելու հնարավորություն:

«Ավելին ասեմ, դա մարդու` սիրված լինելու ցանկությունն է , քանի որ ճանաչված լինել նշանակում է սիրված լինել, այսինքն` հայտնվել այնտեղ, որտեղ քեզ վրա ուշադրություն կդարձնեն, ու դու կդառնաս ճանաչված մարդ: Հենց դա է պատճառը, որ բարդույթներ ունեցողների համար սոցիալական ցանցերն անփոխարինելի հնարավորություն են: Դրա համար է երիտասարդությունը օրուգիշեր նստած ինտերնետի վրա, որովհետև իրական կյանքում նրանք այդ ուշադրությանը չեն արժանանում»,- հավելեց վերջինս:

Ըստ հոգեբանի` սոցիալական ցանցերն ունեն մեկ այլ առավելություն ևս, այն է` շփում առանց պատասխանատվության: Մարդն իրական կյանքում շփման մեջ կրում է պատասխանատվություն, իսկ վիրտուալ կյանքում դիմացինի նկատմամբ դա չկա:
«Հենց դրա համար սոցցանցերը միշտ կլինեն ու կավելանան»,- ամփոփեց հոգեբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում