Թուրքիայում հրապարակվել են պաշտոնական նոր տվյալներ` այդ երկրի զինված ուժերի անձնակազմի թվի վերաբերյալ, հաղորդում է ռուսաստանյան REGNUM-ը` հղում կատարելով թուրքական Cumhuriyet թերթին:
Վերջին անգամ նման վիճակագրություն հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերի 21-ին:
Համաձայն այս զեկույցի` Թուրքիայի զինված ուժերի կազմը 8.241 մարդով պակասել է` դառնալով 711.759, որոնց թվում են զինվորներ, սպաներ և գեներալներ:
Նրանցից ավելի քան 500 000-ը ծառայում է ցամաքային զորքերում, ռազմածովային և ռազմաօդային պաշտպանությունում, 204.860-ը` ոստիկանությունում, և 5.070-ը` առափնյա պաշտպանությունում:
Այս ամենով հանդերձ` թուրքական բանակը շարունակում է իր մեծությամբ լինել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը` զիջելով միայն ԱՄՆ զինված ուժերին:










































