РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը հանդես է գալիս թույլի դիրքերից.
«Իրանը գնալով հայտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ։ Նա հանդես է գալիս թույլի դիրքերից։ Պարսից ծոցի շրջան ամերիկյան ավիակրի վերադարձի կապակցությամբ Իրանի հնչեցրած սպառնալիքները վկայում են այդ երկրի ներքին խնդիրների մասին»։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Բիլլ Սփիքսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է իր ռազմանավերն ուղարկել Պարսից ծոց։










































