Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի կեսերին Հայաստան է ժամանելու Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մուհամեդ Նաջարը։ Այս մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ-ի՝ միջազգային հարցերով փոխնախարար Մեհթի Մոհամադիֆարդը։
Վերջինիս խոսքերով՝ Նաջարը Հայաստանում քննարկելու է անվտանգության հետ կապված հարցեր. «Բացի այդ, քննարկվելու են նաև մշակութային, առևտրային և տնտեսական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև սահմանամերձ գոտում համատեղ տոնավաճառների գործունեությունը։ Մոտ ժամանակներս Նաջարն այցելելու է նաև Իրաք»։







































