Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մինչև հունվարի 31-ը երկարաձգել է Ժանաոզեն քաղաքում գործող արտակարգ դրությունը, որը սահմանվել էր նավթագործների զանգվածային գործադուլներից և բողոքի ցույցերից հետո: Այս մասին հաղորդում է РИА «Новости-ն:
Նախապես սահմանված էր, որ արտակարգ դրությունը կգործի մինչև 2012 թ. հունվարի 5-ը:
2011 թ. դեկտեմբերի 16-17-ը Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում ոստիկանությունը կրակ բացեց նավթային ընկերությունների աշխատակիցների վրա, որոնք գործադուլ էին հայտարարել և պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը: Պաշտոնական տվյալներով՝ այդ ժամանակ զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: