Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնի ազդեցությամբ:
Հունվարի 4-ին ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակը: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի:
Լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Մայրաքաղաքում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 15մ/վրկ, մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասատույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին 0-2, երեկոյան -2-4: