Գիտնականների նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ համեմատաբար աղքատ և շաքարախտով հիվանդ ծնողների երեխաները առավել հավանական է, որ տառապեն ուշադրության խանգարումից:
Գիտնականները պարզել են, որ հատկապես երբ ծնողները ավելի ցածր հասարակական և տնտեսական դիրք ունեն և միաժամանակ հիվանդ են շաքարախտով, նրանց երեխաների՝ ուշադրության խանգարում ձեռք բերելու հավանականությունը ավելի մեծ է:
Սրա պատճառ կարող է դառնալ շաքարախտը, որը մայրը ձեռք է բերում հղիության ժամանակ: Mail Online-ը հաղորդում է, որ վերջին 20 տարիների ընթացքում հիվանդության ձեռքբերման մակարդակը բարձրացել է` հատկապես էթնիկ փոքրմասնությունների և ցածր հասարակական ու տնտեսական դիրք ունեցող անձանց շրջանում:
Վտանգը կարող է մեծացնել կենսակերպի փոփոխությունը` սկսած սննդակարգից մինչև աշխատանքի վայրի փոփոխությունը:
Ուսումնասիրություններն իրականացրել են Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Յոկո Նոմուրան և նրա գործընկերները, ովքեր ուսումնասիրել են նորածիններին, որոնց մայրերը ունեցել են տարբեր հասարակական դիրք և կամ հիվանդ են եղել շաքարախտով, կամ ոչ:









































