Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդուլ Ջալիլը զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար է նշանակել գեներալ Յուսուֆ Մանկուշին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սա երկրի ուժային կառույցներում առաջին նշանակումն է՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից հետո:
Յուսուֆ Մանկուշը Քադաֆիի բանակի պաշտոնաթող գեներալ է, ով ժողովրդական ընդվզումների ժամանակ անցել էր ապստամբների կողմը:











































