Սիրիայում մի խումբ զինված մարդիկ երեքշաբթի օրը պայթեցրել են գազամուղ, որը գտնվում է Հոմս շրջանի Ռաստան քաղաքի մոտակայքում: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, սա վերջին ժամանակաշրջանում արդեն չորրորդ նմանատիպ ահաբեկչությունն էր սիրիական գազամուղների վրա:
Հիշեցնենք, որ իրավիճակը Սիրիայում շարունակում է մնալ լարված: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին հերթական անգամ կոչ է արել Բաշար Ասադին հրաժարական տալ: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Ասադի ռեժիմին մի քանի շաբաթ է մնացել:











































