Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը նախազգուշացրել է, որ պատասխան քայլերի կդիմի Իսրայելի դեմ, եթե իսրայելցիների և պաղեստինցիների միջև ներկայիս հանդիպումը չհանգեցնի խաղաղ բանակցությունների վերականգնմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչների միջև հանդիպումը տեղի է ունենում Հորդանանում` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եմ-ի և ՄԱԿ-ի միջնորդությամբ:
Սա առաջին արաբա-իսրայելական բանակցություններն են՝ մեկ տարուց ավել ընդմիջումից հետո:
ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումները երկու կողմերի վրա՝ երկխոսության վերականգնման նպատակով, սակայն բանակցությունների արդյունքում հաջողության հասնելու շանսերն օրեցօր ավելի են կրճատվում:











































