Հոսնի Մուբարաքի գործով գլխավոր մեղադրող Մուստաֆա Սուլեյմանը մեղադրել է Եգիպտոսի նախկին նախագահին բռնապետության մեջ: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը:
Երեքշաբթի օրը մեղադրող կողմը սկսել է դատարանում փաստեր ներկայացնել, որոնք վկայում են այն մասին, որ Մուբարաքը և մյուս դատվողները կապ ունեն 800 հոգու սպանության հետ, ովքեր մասնակցում էին հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցող հակակառավարական ելույթներին:
Դատախազը ելույթ է ունեցել մոտ մեկ ժամ, ինչից հետո հայտարարվել է, որ լսումները կվերականգնվեն չորեքշաբթի օրը:








































