Հայ Առաքելական եկեղեցին հորդորում է չհավատալ տոնական այս օրերին խիստ տարածված հորոսկոպային գուշակություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց տեր Պարթև քահանա Մուրադյանը:
«Եկեղեցին դեմ է նմանօրինակ գուշակություններին, քանի որ դրանք զուտ ժողովրդի հավատալիքների շարքից են, մարդկանց երևակայության արդյունք: Մենք համարում ենք, որ մարդու ճակատագիրը չի կարող դասավորվել աստղերի կամ կենդանակերպի նշանների միջոցով, դրա համար էլ հորդորում ենք չհավատալ հորոսկոպի գուշակություններին: Դա ինքնախաբեություն է: Մարդը, հավատալով աստղակերպի նշանների վերաբերյալ գուշակություններին, դատարկ բաների է հավատում և դրանով իսկ ինքն իրեն խաբում»,- նկատեց հոգևորականը: