Հունվարի 2-ին` ժամը 07.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1971 թ. ծնված Նարինե Գ-ն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը`ժամը 04.00-ի սահմաններում, Նոր Խարբերդի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել է 1989թ. ծնված Հակոբ Թ-ն:
Վերջինս նույն օրը` ժամը 16.10-ին, Երևանի Չեխովի փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:












































