«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ֆեդերիկո Մակեդան մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Պրեմիեր Լիգայի նորեկ «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի կազմում: Այդ մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբը: 20-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբում կկրի 33 համարի մարզաշապիկը:
««Յունայթեդ»-ի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար հսկայական մրցակցություն կա: Ես դեռ երիտասարդ եմ և Պրեմիեր Լիգայում խաղային փորձի կարիք ունեմ: Հուսով եմ` կկարողանամ օգտակար լինել նոր թիմիս»,- նշել է իտալացին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում խաղացողը վարձավճարով հանդես էր գալիս «Սամպդորիա»-ում:








































