Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ամանորի կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաներել է 114 դատապարտյալի։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն։
Վերջինիս խոսքերով՝ համաներման արդյունքում 75 բանտարկյալներ կհայտնվեն ազատության մեջ, կրկնակի կրճատվել է 13 բանտարկյալի պատժաժամկետը, իսկ մնացյալ 26-ի համար վերացվել է պայմանական ազատազրկումը։





































