Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում վիճակագրական նոր տվյալներ են հրապարակվել զինված ուժերի անձնակազմի թվաքանակի վերաբերյալ։ Վերջին անգամ այդպիսի տվյալներ հրապարակվել էին նախորդ տարվա նոյեմբերի 21-ին։
Ներկայիս տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը կրճատվել է 8241-ով՝ հասնելով 711,759-ի։ Այդ թվաքանակից 501.829-ը բաժին է ընկնում ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերին (որից 49,154-ը քաղաքացիական ծառայող), 204,860-ը՝ ժանդարմերիային (որից 3,742-ը քաղաքացիական ծառայող), 5070-ը՝ առափնյա պաշտպանությանը (որից 878-ը քաղաքացիական ծառայող)։
Ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերում առկա է 329 գեներալ/ծովակալ, ժանդարմերիայում՝ 33 գեներալ, առափնյա պաշտպանությունում՝ 2 գեներալ/ծովակալ։ Ընդհանուր առմամբ, ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերում ծառայող սպաների ու ենթասպաների քանակը համապասխանաբար կազմում է 33,788 և 71,475, ժանդարմերիայում՝ 5491 և 22,591, առափնյա պաշտպանությունում՝ 594 և 1401։







































