ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ տեսագրությունների կիրառումը ֆուտբոլում նպատակահարմար չէ.
«Տեսագրությունները ֆուտբոլի համար չեն, քանի որ մարդն ունի ավելի մեծ առավելություններ: Ֆուտբոլը հայտնի դարձավ մարդկային արժեքների շնորհիվ, իսկ հակառակ դեպքում այն կկորցներ իր ճանաչումը:
Ֆուտբոլը հայտնի դարձավ մարդկային անարդար որոշումների արդյունքում: Դուք կարող եք հիշել դրանք և սրճարաններում քննարկել ձեր ընկերների հետ»,- Պլատինիին մեջբերում է L’Equipe-ը:







































