Այսօր հրապարակված զեկույցում ասվում է, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին հրամայել էին առաջնորդ Կիմ Չեն Իրի թաղման արարողության ժամանակ ոչ մի դեպքում գլխարկ կամ ձեռնոց չկրել, քանի որ նրա որդին որոշել էր սգակառքն ուղեկցել առանց գլխարկի:
Սեուլում տպագրվող NK թերթը հայտնել է, որ Փխենյանից տեղեկություններ են ստացվել, թե ինչպես էր հրամայվել անցկացնել հուղարկավորության արարողությունը:
Թերթը հաղորդում է, որ տեղական պաշտոնյանները քաղաքացիներին հայտնել էին, որ Կիմ Չեն Ունը սկագառքն ուղեկցելու է առանց գլխարկի և ձեռնոցի:
Հարկ է նշել, որ Հյուսիսային Կորեայում դեկտեմբերի 28-ին ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի, 9 աստիճան 0-ից ցածր էր:
AFP-ն հայտնում է, որ քաղաքացիներին հրամայվել էր ոչ մի դեպքում գլխարկ, ձեռնոց չկրել, եթե անգամ ձյուն գա, և զգուշացրել էին, որ յուրաքանչյուր գծում նրանց հետևողներ են լինելու:











































