Հունվարի 2-ին` ժ. 08.10-ին, Արարատից տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի հունվարի 2-ին` ժ. 21.30-ի սահմաններում, թունավորումով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 2000թ. ծնված Գեղամ Հակոբյանը, 1999թ. ծնված Գագիկ Արտաշյանը և 1999թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վերջիններս ստանալով առաջին բուժօգնությունը` դուրս են գրվել:







































