«2012–ի դեկտեմբերի 21-ին հանգիստ քնեք»,-ասում է NASA–ի փորձագետ Դոն Յոմանսն, ով աշխարհի վերջի վերաբերյալ չնվազող աղմուկի հարցում մեղադրում է գիտնականներին:
Յոմանսի խոսքով, 2012–ին Ապոկալիպսիս չի լինի միայն այն պատճառով, որ համաձայն աստղաֆիզիկայի հայտնի բոլոր օրենքների դեկտեմբերի 21-ին արտառոց որևէ բան չի լինի: Այդ օրը, ինչպես ամեն տարի, կլինի տարվա ամենաերկար գիշերը:
Դոն Յոմանսն ու ՆԱՍԱ–ի մյուս փորձագետներն առաջիկայում հրապարակելու են իրենց «պնդումները», որ կարծիքը, թե ըստ Մայա ցեղի օրացույցի՝ այս տարվա դեկտեմբերին կլինի աշխարհի կործանումը հիմնազուրկ է:







































