ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը ցանկանում և ակնկալում է, որ 2012 թվականին ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը Հայաստանի համար այնքան էլ զգալի չի լինի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա ուզում եմ, որ վերջապես կարողանանք անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում իշխանությունը դիտարկվի որպես ժողովրդի կամքով ձևավորված: Վերջնական արդյունքն ինչպիսին էլ լինի, արդարացիությունը երկրում կարևորագույն երևույթ է, հատկապես` Հայաստանի պարագայում: Այդ իսկ պատճառով խստագույնս կարևորում եմ ընտրությունների՝ արդարացիությանը համապատասխան անցկացումը»,- ամփոփեց խորհրդարանականը:









































