2012-ը քաղաքական տարի է, և շատ բան է կախված ընտրություններից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Ես էլ եմ շատ մարտական տրամադրված, որպեսզի իշխանությունը, ընդդիմությունը, ժողովուրդը կարողանան արդար ընտրություն անցկացնել, որ հետո չբողոքեն, որովհետև ընտրություններից հետո բողոքելը տնտեսության քայքայում է, սոցիալական, քաղաքական վիճակի վատացում է: Մենք այն պետությունը չենք, որ ԱՄՆ-ին և Եվրոպային կարողանա դիտողություն անել`դուք ձեր գործերով զբաղվեք: Իսկ ուժեղ լինելու համար հարկավոր է՝ իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ կարողանան մեկ սխեմայով աշխատել»,- ասաց Հ. Հակոբյանը`հավելելով, որ սա կդառնա ուժ, եթե ամեն մեկը բոլորի ընտրած սխեմայի համար պատասխանատու լինի:









































