Wednesday, 10 06 2026
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը

2012թ. աշխարհի լավագույն տոները, որոնց պետք է մասնակցեք (լուսանկարներ)

2012-ը խոստանում է վառ լինել, ինչպես միշտ՝ ամանորյա տոնակատարությունների հաշվին: Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում: Ձեզ և ձեր մտերիմներին ուրախություն կարող եք պարգևել ամբողջ տարի: Ամենաարկածասեր զբոսաշրջիկներին առաջարկում ենք աշխարհի ամենազարմանալի տոները, որոնց դուք պետք է մասնակցեք:

 Ներկերի փառատոն. Այն անցկացվում է Նյու Դելիում գարնանը՝ նորալուսնի օրը, և տևում է 2 օր: Ըստ ավանդույթի՝ մահացել է Խոլիկա չար դևը՝ աշխարհն ազատելով չարից: Տոնը նշում են բոլոր քաղաքներում, մասնակիցները կրակներ են վառում, որ խորհրդանշում են ձմեռվա ավարտը և չար ոգիների մահը: Առավոտյան սկսվում է ամենաուրախ պահը. մարդիկ դուրս են գալիս փողոցներ և սկսում միմյանց վրա լցնել տարբեր գույների ջուր և վառ երանգների փոշիներ: 

Հագուստի համար ավելի անվտանգ է Ֆիլիպինների Բագիո քաղաքում ամեն տարվա փետրվարին անցկացվող Panagbenga գույների փառատոնը, որի ժամանակ պարուհին շուրջբոլորը ջուր է ցողում:

Չիլիի Զատկի կղզում անցկացվում է նախնիներին նվիրված Տապատի տոնը, որի ժամանակ մարդիկ հետաքրքիր հագուստներ են հագնում և պարեր կազմակերպում: Միջոցառումների ժամանակ ընտրում են թագուհու, որը պետք է լինի գեղեցիկ, աշխատասեր, խիստ ժյուրիի անդամներին պատմի, թե որքան ձուկ է որսացել: 

Շոտլանդիայի Լերվիկ քաղաքում Ապխելիո տոնի ժամանակ ստեղծում են վիկինգների 9 մետրանոց նավի մոդելը, քթին՝ ավանդական վիշապ: Քաղաքացիները հագնվում են վիկինգների նման, ջահերով երթեր կազմակերպում:

Անգլիացիներն ամեն տարի անցկացնում են պանիր բռնելու մրցույթ: Գլոստերի մոտ գտնվող ոչ մեծ գեղեցիկ վայրում մայիսի վերջին երկուշաբթին արկածախնդիրները վազում են գլորվող պանրի ետևից: Հաղթում է նա, ով առաջինն է բռնում գլորվող պանրի կտորը: Այս մրցակցության ժամանակ հաճախադեպ են վնասվածքները:  

Եթե Անգլիայում պանրի հետևից են վազում, Ֆիլիպինների Սոնկայրավի քաղաքում ամեն տարի հուլիսին տասնյակ տղամարդիկ, իրենց սիրելի կանանց մեջքի վրա դրած, մեծ արագությամբ անցնում են 253.5 մետր ճանապարհ: Նա, ով առաջինը իր սիրելիին հասցնի սահմանված գծին՝ առանց նրան գցելու, կստանա որպես մրցանակ կստանա գարեջուր և այլ նվերներ: 

Ամենապարզ և արտասովոր փառատոնը տեղի է ունենում ԱՄՆ Ջորջիա նահանգում: Այն կոչվում է Summer Redneck Games, որի ժամանակ մարդիկ ցատկում են հեղուկ կավի մեջ:

Ուելսում ամեն տարի օգոստոսի վերջին երկուշաբթին տասնյակ խիզախներ սուզվում են ճահճի մեջ և «լողում» 55 մետր՝ օգտվելով միայն լողակներից և շնչելու սարքերից: Այստեղ, ի դեպ, բոլորը մրցանակ են ստանում:

ԱՄՆ Նևադա նահանգում ամեն տարի նշում են Burning Man փառատոնը, որի ժամանակ զբոսանավը «լողում է» ավազի վրայով: Փառատոնի սիրահարները նշում են, որ իրենց համար կարևոր է դրան մասնակցելը, որպեսզի իրենց զգան յուրօրինակ համայնք, հարգեն արվեստի հիմքերը և խոսքի արտահայտման ազատությունը: Փառատոնն անցկացվում է Black Rock անապատում, որտեղ ավազից քաղաք են պատրաստում, որում յուրաքանչյուրը կարող է դրսևորել իր պոտենցիալը: Շաբաթվա վերջում, երբ ամեն ինչ հավաքվում է, և արվեսստի ստեղծագործությունները ջնջվում են, խրտվիլակ են այրում, որի համար էլ միջոցառումը կոչվում է «Այրվող մարդու տոն»: 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում