ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հրապարակել է այն ֆիլմերի ցուցակը, որոնք 2011 թվականին ներառվել են Ազգային կինոյի գրանցամատյանում: Այս մասին հայտնում է deadline.com կայքը:
Ֆիլմերն ընտրվել են տարբեր տարիների 2200 ֆիլմերից: Արդյունքում կինոյի գրանցամատյանում որոշել են ներառել մասնավորապես Դիսնեյի «Բեմբի» մուլտֆիլմը (1942), ինչպես նաև Ռոբերտ Ռոդրիգեսի «Երաժիշտը» (1992), Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեստ Գամփը» (1994), Ջոն Ֆորդի «Երկաթե ձին» (1924) և այլ ֆիլմեր:
Գրանցամատյանում հայտնվել է նաև Էդ Քաթմուլի` Pixar ստուդիայի հիմնադիրներից մեկի ուսանողական տարիների դիպլոմային աշխատանքը:
Ազգային կինոյի գրանցամատյանում ներառում են այն ֆիլմերը, որոնք կարևոր նշանակություն ունեն ամերիկայն մշակույթի համար: Գրանցամատյանը ստեղծվել է 1998 թվականին:








































