Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը, մարզչական շտաբը և խաղացողները շնորհավորում են բոլոր մադրիդիստների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ֆլորենտինո Պերեսը նշեց.
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր երկրպագուներին` նվիրվածության և ակումբին հավատարիմ լինելու համար: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի իրականանան բոլոր մադրիդիստների երազանքները: «Ռեալ»-ը ստեղծվել է հաղթելու համար»:
Մոուրինյոն նույնպես միացավ շնորհավորանքին.
«Մենք պետք է հարգենք ակումբի պատմությունը: Լայնածավալ աշխատանք ենք կատարում մարզումների ժամանակ, քանի որ Իսպանիայի Գավաթին 2012 թվականին ցանկանում ենք ավելացնել նոր տիտղոսներ: Շնորհավորում եմ բոլոր մադրիդիստների Ամանորն ու Սուրբ ծնունդը»:









































