Անցնող տարին բավական հարաբերական էր՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով, կարելի է ասել՝ միջին ձեռքբերումներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
«Քաղաքական առումով լուրջ տեղաշարժեր տեղի ունեցան հատկապես ընդդիմադիր դաշտում, ինչը հետագա զարգացումների ժամանակ առավել հստակ կդրսևորվի: Ինչ վերաբերում է իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը, ապա ամբողջ տարվա ընթացքում հայ հասարակությունն ապրել է այն վախով, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է մուտք գործել մեր երկիր:
Ասել, որ լուրջ տնտեսական հաջողություններ ենք գրանցել, ճիշտ չի լինի, քանի որ աղքատների և հարուստների միջև գոյություն ունեցող տարածությունը, չեմ կարող ասել, որ գոնե ինչ-որ չափով կրճատվել է: Բավականին լուրջ կորուստներ ենք ունեցել հատկապես միջին խավի առումով: Այսօր, կարելի է ասել, միջին խավ կամ շատ քիչ ունենք, կամ համարյա չունենք»,- ամփոփեց պատգամավորը:












































