Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսեց ազգային թիմի և ակումբի` 2012թ. նպատակների մասին.
«2012-ը շատ բարդ տարի է լինելու «Ռեալ»-ի համար, քանի որ մենք ցանկանում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները:
Իսպանիայի հավաքականը նույնպես ցանկանում է հասնել բարձունքների: Մեզնից առաջ ոչ մի հավաքականի չէր հաջողվել հաղթել Եվրոպայի, այնուհետև Աշխարհի առաջնությունում: Մենք ապագայում էլ ցանկանում ենք պատմություն կերտել»,- իսպանական մամուլին տված հարցազրույցում նշել է Ալոնսոն:









































