Ստեղծագործական առումով տարին թվացյալ լռակյաց էր: Ինչո՞ւ թվացյալ, որովհետև անցած տարի նոր տեսահոլովակ չեմ նկարահանել: Չգիտես ինչու` շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, թե այլևս չեմ երգելու, չեմ ստեղծագործելու:Սակայն ասեմ` դա թվացյալ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Հասմիկ Կարապետյանը:
Երգչուհին անցնող տարվա ընթացքում ունեցել է մի քանի համերգներ արտերկրում, ձեռքբերում է համարում այն, որ համագործակցել է «Դորիանս» ռոք խմբի ստեղնահար Արման Փահլևանյանի հետ ու այդ համագործակցությունից է ծնվել հենց «Սիրուն ասա բարև» ստեղծագործությունը:
«Այդ երգը Արմանը գրել էր դեռ 2006թ. ու որոշել էր, որ այդ երգը հենց ես եմ կատարելու: Երգն արդեն ձայնագրված է»,- հայտնեց երգչուհին` նշելով, որ մի քանի երգ արդեն ձայնագրել է, որոնք հանդիսականի դատին կհանձնվի 2012թ. տեսահոլովակի տեսքով:
2012թ. երգչուհին նպատակ ունի դուետ ձայնագրել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:








































