Կենտրոնական բանկի 1994-1998թթ. նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը որպես 2011թ. նշանակալի իրադարձություն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղբանտարկյալների ազատումը և ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը:
Բ. Ասատրյանի խոսքով, տնտեսական ոլորտում ոչ մի արտառոց, կարևոր իրադարձություն չի եղել:
«2012թ.-ից ակնկալում եմ, որ մենք երկիր կդառնանք: Մի երկիր, որի քաղաքացիները կսիրեն այդ երկիրը, որի քաղաքացիները կուզեն այդ երկրում ապրել, որի երիտասարդ քաղաքացիները կհավատան իրենց ապագային այդ երկրում»,- ասաց Բ. Ասատրյանը:








































