«Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը 2011-ի ամենամեծ ձեռքբերումը համարում է մարզական երկու իրադարձություն`Հայաստանի շախմատի և ֆուտբոլի ազգային հավաքականների հաղթանակները: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Մարզական հաջողություններից բացի, այլ հաջողություններ կարծես թե չեմ տեսնում, որովհետև ոչ քաղաքական, ոչ էլ սոցիալ-տնտեսական հարցերը այդպես էլ չեն լուծվում: Ճգնաժամը, ինչպես առկա էր կառավարման ամբողջ համակարգում, այնպես էլ շարունակում է մնալ: Բայց ինձ շատ ավելի մտահոգում է այն հանգամանքը, որ գուցե նաև ընդդիմության քայլերի պատճառով հասարակությունը մի փոքր վհատված վիճակում է և որպես սեփական խնդիրների լուծման միակ ուղի տեսնում է արտագաղթը»,- ամփոփեց պատգամավորը:










































