Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Անսովոր տարվա սովորական ամփոփում

Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը և որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեև մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ տարին երևի թե մեկ անգամ կարող է կանոնին մնալ հավատարիմ, առավել ևս, որ 2011 թվականն այդ իմաստով բավական նշանակալից տարի է:

Տարին նախընտրական է, հետևաբար անցածի ամփոփումն ու գալիքի հետ կապված ակնկալիքները սերտ միահյուսված են իրենց պատճառահետևանքային կապով: Տարվա մեծ մասը քանի որ անցավ նախընտրական իրավիճակում, գրեթե ամբողջ տարին, բավական դժվար է գնահատական տալ տեղի ունեցածին: Բանն այն է, որ 2011 թվականին սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական և քաղաքական ոլորտում կատարված ամեն ինչի վրա առկա էր նախընտրական դրոշմը, և թերևս 2012 և 2013 թվականներին մենք լավագույնս կկարողանանք բնորոշել և գնահատել 2011 թվականը` անկախ այն բանից, թե ինչ քաղաքական զարգացումներ կլինեն 2012 թվականի մայիսին, կամ դրան հաջորդող օրերի ու շաբաթների, կամ տարիների ընթացքում:

Ամեն դեպքում այդ զարգացումները լինելու են 2011 թվականի իրադարձությունների արդյունքը կամ հետևանքը: Սակայն դատելով որոշակի փաստերից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, որ ապագա զարգացումները հանրության մի զգալի մասի համար այլևս չեն ընկալվում կանխորոշվածության զգացումով: Ավելին` նույնիսկ իշխանական համակարգի համար այդ զարգացումները բավական անորոշ են: Սովորաբար կուռ և միասնական թվացող իշխանական համակարգը 2011 թվականին չնայած թվացյալ համաձայնությանը այդպես էլ չկարողացավ հավաքվել իրար գլուխ: Այդ տեսանկյունից 2011-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նախորդ մի քանի տարիների գորշ միապաղաղության և կանխորոշվածության ֆոնին այն մի տեսակ ոչ սովորական տարի էր:

Անսովորությունների շարքը կարելի է երկար թվարկել, բայց խնդիրն այն է, որ այդ ամենն այդքան էլ վատ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Անսովոր տարիները երևի թե մեր կյանքը փոխելու առաջին նախանշանն է: Եթե սկսել են տեղի ունենալ այդքան մեծ չափի անսովորություններ, ապա կնշանակի, որ գորշությունը սկսել է տեղի տալ, ինչ-որ բան սկսել է դուրս գալ տոտալ վերահսկողությունից: և չնայած արտաքին բոլոր ցուցանիշներով, պաշտոնական և ոչ պաշտոնական վիճակագրությամբ մեր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել, միևնույնն է, 2011 թվականը կարելի է համարել մեծ ձեռքբերման տարի հենց այն իմաստով, որ սովորական միապաղաղությանը սկսել են փոխարինել անսովոր իրադարձությունները, այսինքն` սառույցը կոտրվել է, «հավերժական» ստատուս քվոն խախտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում