Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Վիշապի տարում իր գործարար ընկերներին մաղթում է համարձակ ծրագրերի մշակում` անկախ տնտեսական բարդություններից, հաջողություններ և քաղաքական կայունություն տարածաշրջանում:
«Եթե չլինի համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր փուլ, ակնկալում եմ տնտեսական աճի նոր տեմպեր, հատկապես արտահանման այսօրվա 14%-ի փոխարեն ավելի մեծ տոկոսադրույքներ: Եթե, իհարկե, չլինի համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ա.Ղազարյանը:









































