Երգչուհի Քեթի Փերին և հեռուստահաղորդավար Ռասել Բրենդը որոշում են կայացրել ամուսնալուծվել: Այս մասին հաղոդրում է Associated Press-ը:
Բաժանման մասին 36-ամյա դերասանը հայտարարել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին: Ըստ նրա՝ ինքը միշտ պաշտել է Քեթիին, և իրենք ընկերներ կմնան: Բաժանման պատճառները չեն հաղորդվում:
Փերին և Բրենդն ամուսնացել են 2010 թ. հոկտեմբերին Հնդկաստանի արևմուտքում: Հարսանեկան խնջույքը գաղտնի է եղել և տեղի է ունեցել Ռաջաստան նահանգում` Ռանտամբոր արգելավայրում:







































