Այս տարի մոնիթորինգի ենք ենթարկելու բոլոր հանքերի օրինականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց « Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը` խոսելով բնապահպանների հաջորդ տարվա անելիքների և սպասումների մասին:
«Մենք շատ լուրջ գործունեություն ենք ցանկանում սկսել Սևանա լճի ավազանում: Ուզում ենք մոնիթորինգի ենթարկել և վեր հանել կատարվող ամբողջ անօրինական գործունեությունը, ցույց տալ կառավարությանը, որ այդ անօրինականությունները շարունակվում են: Հայաստանը հանքային կցորդ լինելու ուղուց պետք է դուրս գա»,- նշեց Ս. Ադամյանը`ընդգծելով, որ նաև ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշարների պաշտպանություն և մոնիթորինգ է պետք իրականացնել: Նրա համոզմամբ` այն ուղին, որն այսօր ընտրված է, տանում է երկրի դատարկման:







































