Ինչպես հայտնի է, France Football ֆրանսիական հանրահայտ ամսագիրն ամեն տարի ՖԻՖԱ-ի հետ «Ոսկե գնդակ» մրցանակը հանձնում է Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Ամսագրի պաշտոնական կայքում կազմակերպվել էր հարցում` երկրպագուների կարծիքով 2011թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով: Քվեների 63.5%-ը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակման առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի օգտին էր: Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվեցին Լիոնել Մեսսին և Չավին` համապատասխանաբար 30.4% և 5.97% քվեներով:
Նշենք, որ այս քվեարկությունը ոչ մի կերպ չի անդրադառնում ՖԻՖԱ-ի կազմում գտնվող բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների, ամսագրի աշխատակիցների միջև կազմակերպվող քվեարկության արդյունքների վրա:
Քրիշտիանուն նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում խփեց 40 գնդակ, Copa del Rey-ի եզրափակիչում խփեց «արքայական ակումբ»-ի հաղթական գնդակը, Պորտուգալիայի հավաքականին օգնեց հաղթահարել «Եվրո-2012»-ի ընտրական փուլը: Պորտուգալացին «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացել է 2008 թվականին:









































