Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:2, 4:6, 6:2 հաշվով առավելության հասավ Գայել Մոնֆիսի նկատմամբ: Այս հաղթանակից հետո սերբ թենիսիստը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մրցավեճից հետո Ջոկովիչը նշեց, որ այդքան էլ գոհ չէ իր ցուցադրած խաղից:
«Խաղի ժամանակ ես մի քանի նոր հարվածներ փորձարկեցի: Փորձում էի արագ խաղալ, և մրցաշրջանի այս փուլում այդքան էլ վատ ելույթ չէր, սակայն ես դժգոհ եմ և դեռ ամբողջովին պատրաստ չեմ այս մրցաշարին»,- թենիսիստին մեջբերում է AP-ն:
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի հակառակորդը կլինի Ռոջեր Ֆեդերերը:










































