Ինչպես ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախի 1-ին փողոցում վրաերթի էր ենթարկել 70 տարեկան կնոջ, որը տեղում մահացել էր:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 56-ամյա Հայկ Բ-ն:
Կատարվում է քննություն:








































