Դեկտեմբերի 29-ին` ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքում բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































