Լեյբորիստները BBC-ին քննադատում են Թոնի Բլերի մասին մահախոսական ֆիլմի նկարահանման համար:
Ինչպես գրում է The Sun-ը, BBC-ն սկսել է Թոնի Բլերի մասին մահախոսական ֆիլմի նկարահանումները, որը քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի կուսակցականների շրջանում:
«Նրանք չունեն չափի զգացում: Բլերը դեռ երիտասարդ է և ապրելու է շատ ու շատ տարիներ»,- հայտարարել է լեյբորիստական կուսակցության աղբյուրը:
ԶԼՄ-ները ժամանակից շուտ նախապատրաստում են հայտնի մարդկանց մահվան մասին նյութերը, չնայած մահախոսականների «հերոսներին» այս հեռատեսությունը թվում է անտեղի և վաղաժամ:
BBC-ն իր հերթին հրաժարվել է պարզաբանել առաջացած թյուրիմացությունը:
«Մենք մեկնաբանություն չեն տալիս մահախոսականների վերաբերյալ»,- պատասխանել են ընկերությունում: