РБК-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Վրաստանն ու նրա դոնոր-գործընկերները ստորագրելու են Վրաստանին 1 միլիարդ դոլարի հատկացման մասին համաձայնագիրը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Դմիտրի Գվինդաձեն։
Վերջինիս խոսքերով՝ այդ գումարի 80 տոկոսն ուղղվելու է ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը. էներգետիկայի, ճանապարհային ենթակառույցների զարգացում, ջրամատարարման և կոյուղու համակարգերի բարելավում։









































