Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցելու են ՆԱՏՕ-ի մի շարք դասընթացների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հունվարի 9-ից մինչև մայիսի 11-ը Վիլնյուսում անգլերենով դասընթացներ են անցկացվելու ադրբեջանցի զինծառայողների համար, չեխական Վիշկովում դասընթացներ են անցկացվելու բազմազգ ուժերի սպաների համար, հունվարի 11-13-ը Բրյուսելում տեղի է ունենալու աշխատանքային հանդիպում՝ նվիրված զինվորականների նախապատրաստմանը։
Բացի այդ, հունվարի 15-ից փետրվարի 11-ը ավստրիական Սաալֆելդեն քաղաքում մարտական ալպինիստների համար անցկացվելու են ձմեռային դասընթացներ։ Հունվարի 23-27-ը Բաքվում բանակցելու են Ադրբեջանի ու Գերմանիայի ռազմական փորձագետները։







































