Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

Արթնացնել դատարանի խնդիրը

Համամասնական և մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ բանավեճը թերևս կշարունակվի արդեն հաջորդ տարում: Անկեղծ եթե լինենք, ապա դժվար է իհարկե ասել, թե որքան է սկզբունքային այս հարցը Հայաստանում առաջիկա ընտրությունների որակի առումով: Ի վերջո, այս տեսանկյունից ակնհայտորեն սկզբունքային է անկախ դատական համակարգի գոյությունը, որովհետև բոլոր վեճերն ու վիճաբանություններն ի վերջո պետք է հանգուցալուծվեն դատարանում:

Նույնիսկ հարյուր տոկոս համամասնականության պարագայում, անկասկած է, որ լինելու են կեղծիքներ, օրինախախտումներ, որոնք պետք էհանգուցալուծվեն հենց դատարանում: Բայց, այս մասին կարծես թե չկա քաղաքական բանավեճ, քաղաքական քննարկում, քաղաքական և հասարակական պահանջատիրություն: Դատական համակարգի կարևորությունը մեր երկրում, կարծես թե քաղաքական հարց չէ: Ինչո՞ւ:

Մի՞թե քաղաքական ուժերը, հասարակությունը այդ համակարգի համար պայքարելը համարում են անիմաստ և ապարդյուն, չեն հավատում, որ կարելի է իշխանության առաջ պահանջներ դնել անկախ դատական համակարգի մասով: Խոսքն իհարկե այն մասին չէ, որ համամասնական ընտրակարգի համար պահանջը կարևոր չէ, կամ որ այն պետք է փոխել դատական համակարգի անկախության և օրինականության մասին պահանջներով: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանառությունից դուրս է մնացել այդ կարևորագույն ոլորտը, որը ելակետային նշանակություն ունի ցանկացած գործընթացի համար, լինի այն ընտրական գործընթաց, լինի տնտեսական գործընթաց, թե հասարակական որևէ խնդիր:

Օրինակ, դա բնապահպանական լուրջ հարց, լինում են պահանջներ ու բողոքներ կառավարությանը, բայց եթե լինի անկախ դատական համակարգ, ապա բնապահպանները կարող են հայցերով մտնել այդ համակարգ և փաստարկել այնտեղ իրենց իրավացիությունը: Կարելի է բերել բազմաթիվ այլ թե լոկալ, թե գլոբալ օրինակներ, թե ինչքա բան կարող է փոխվել սուբյեկտների և օբյեկտների պահվածքում, եթե երկրում կա անկախ և օրինավոր դատական համակարգ և կա դրա զգացում բոլորի մոտ: Ընտրությանը դեռ ժամանակ կա, բայց իհարկե այդ ժամանակը բավարար չէ արդար դատական համակարգի, անկախ դատարանի հասնելու համար:
Պետք է լինել իրատես և ընդունել, որ այժմ այդ խնդիրը լուծելը հանրության և քաղաքական ուժերի ուժից վեր է: Բայց,եթե լուծելն ուժից վեր է, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը պետք է ննջի: Այդ կարևոր խնդիրը պետք է արթնացնել, արթնացնել միանգամայն փաստարկված, հանգամանալից ձևով, արթնացնել հանրային շեշտադրումներով և այն դարձնել նախընտրական քաղաքական քննարկումների և բանավեճերի օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում