Ֆրանսիացի թենիսիստ Գայել Մոնֆիսը պատմեց Աբու-Դաբիում կայանալիք ցուցադրական մրցաշարում իր նպատակների մասին: Հիշեցնենք, որ իր մեկնարկային խաղում ֆրանսիացին ուժերը կչափի Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ.
«Նովակի հետ խաղը մրցաշրջանի հիանալի մեկնարկ կլինի: Շատ ուրախ եմ, որ մրցելու եմ աշխարհի առաջին ռակետի հետ: Ցանկանում եմ խաղային նոր էլեմենտներ փորձարկել, որոնք երկար ժամանակ մշակել եմ: Հուսով եմ` այս տարի վնասվածքներն ինձ չեն անհանգստացնի: Այս մրցաշարում իմ գլխավոր նպատակը ագրեսիվ խաղ ցուցադրելն ու նոր հարվածներ փորձարկելն է»,- Մոնֆիսին մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ աշխարհի երկրորդ և երրորդ ռակետներ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը պայքարի մեջ կմտնեն կիսաեզրափակիչ փուլից:
Ֆեդերերի հակառակորդը կլինի Նովակ Ջոկովիչ – Գայել Մոնֆիս մրցավեճի հաղթողը, իսկ Նադալը կմրցի Դավիդ Ֆերրեր – Ժո-Վիլֆրիդ Ցոնգա մրցավեճի հաղթողի հետ:









































