Նենսի Փելոսիի դուստրը հայտնել է, որ իր մայրը ցանկանում է հեռանալ Կոնգրեսից և Վաշինգտոնում է գտնվում միայն այն պատճառով, որ նրա նվիրատուները շատ ունեն նրա կարիքը:
Mail Online-ը գրում է, որ Ալեքսանդրա Փելոսին, ում մայրը Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակն է և հայամետ կոնգրեսականներից մեկը, իր մոր ցանկության մասին հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ:
Նյու Յորքում ընկերներից մեկի տանից Big Government կայքին հեռախոսով տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ մայրը պատրաստ է հենց հիմա թոշակի անցնել, եթե միայն նվիրատուները Կոնգրեսում նրա կարիքն այդքան չունենային:
«Նա արդեն 71 տարեկան է: Նա ցանկանում է իր սեփական կյանքն ունենալ: Միայն դա կարող եմ ասել»,– ասել է Փելոսիի դուստրը:
Շատ դեմոկրատներ, այդ թվում և նախագահ Բարաք Օբաման նույնպես քննարկում են այն ակնկալիքները, որ Փելոսին դեմոկրատների վերընտրվելու դեպքում կրկին կդառնա Ներկայացուցիչների պալատի խոսնակ։











































