Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու ներկայացուցիչներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը ցանկանում են ձեռք բերել «Բազել»-ի կիսապաշտպան Հերդան Շաքիրիի տրանսֆերը:
Daily Star –ը տեղեկացնում է, որ «կարմիր սատանաներ»-ի գործակալ Ուլիսսե Սաիվին բանակցում է շվեյցարական ակումբի հետ: Պրեմիեր Լիգայի չեմպիոնը պատրաստ է երիտասարդ տաղանդի դիմաց վճարել 10 մլն ֆունտ:
«Լիվերպուլ»-ը Շաքիրիի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել դեռ այն ժամանակ, երբ թիմը մարզում էր Ռոյ Հոջսոնը: Ակումբի սպորտային տնօրեն Դեմիեն Քոմոլլին մի քանի անգամ այցելել է «Բազել»-ի մարզադաշտ` Շաքիրիի գործողություններին հետևելու համար:
Ֆերգյուսոնը հայտարարել է, որ պատրաստ է շվեյցարացուն բարձր աշխատավարձ առաջարկել, սակայն խաղացողը ցանկանում է մնալ «Բազել»-ում և օգնել իր թիմին` հաջող հանդես գալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում:








































