Սիրիայի Հոմս քաղաքում Արաբական երկրների լիգայի դիտորդների վրա անհայտ զինվորականները կրակ են բացել: Այս մասին հայտնել է ընդդիմության Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Բուրխան Գալյուն:
Ինչպես գրում է Интерфакс-ը, դիտորդներից ոչ ոք չի տուժել: Դեռևս հայտնի չեն կրակ բացողների անունները:
Չնայած հարձակմանը` դիտորդները շարունակում են աշխատել Դերայում, Իդլիբում ու Դամասկոսում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը կառավարական զորքերի ռազմական գործողությունների զոհ է դարձել 20 մարդ:











































