Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ ազգային թիմն ունի մեծ պոտենցիալ.
«Իմ կարծիքով մեծ ձեռքբերումներ ունեցանք, և կարելի է ասել, որ հայկական ֆուտբոլը վերելք է ապրում: Հայաստանի հավաքականը շատ երիտասարդ է և ունի մեծ պոտենցիալ: Սա դեռ մեր հնարավորությունների սահմանագիծը չէ, և թիմը կարող է հասնել ավելիին:
«Անշուշտ, եղան նաև սխալներ, սակայն առանց դրանց անհնար է: Մենք կփորձենք հետագա խաղերի ժամանակ չկրկնել դրանք: Կրկնում եմ` եթե տղաների տարիքը համեմատենք նրանց հասած հաջողությունների հետ, ապա կտեսնենք, որ սա ավելի շատ ձեռքբերումների, քան կորուստների տարի էր»,- Մինասյանին մեջբերում է Новости Армения-ն: