Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ երեկ Թուրքիայում գրանցվել է գազի օրական սպառման ամենաբարձր ցուցանիշը՝ 172 միլիոն խորանարդ մետր։ Սովորաբար այդ ցուցանիշը կազմում է 155-165 միլիոն խորանարդ մետր։
Յըլդըզը հավելել է, որ Թուրքիան չի պլանավորել դառնալ գործընկեր ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման հարցում, սակայն դրա հետ մեկտեղ կարող է դիտարկել նմանատիպ առաջարկները՝ դրանց ստացման պարագայում։
Ըստ Յըլդըզի՝ Թուրքիան չի հրաժարվելու Սև ծովում նավթի ու գազի փնտրտուքից և հետագայում նույնպես զբաղվելու է այնտեղ հորատումների իրականացմամբ։








































